Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

14:02 / 20.09.2022

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-23-ի կեսօրից հետո, 24-ի երեկոյան ժամերին, 25-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-22-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                   33.2°C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                       5.3°C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                   19.0°C

 

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

← Վերադառնալ ցուցակին