Նորություններ
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
14:15 / 28.11.2022
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ի ցերեկը շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 1-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ:
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է անձրև:
Երևան քաղաքի նոյեմբերի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 16.4°C (2010թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -8.0°C (1993թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 3.6°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ