Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

13:57 / 16.12.2022

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 16-ի ցերեկը, 20-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ, կարճատև տեղումներ և մառախուղ: Դեկտեմբերի 17-21-ն Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Դեկտեմբերի 17-19-ը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-21-ը ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 16-ի ցերեկը հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Դեկտեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ:

Երևան քաղաքի դեկտեմբերի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                   13.20C (1957 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                       -14.30C (1956 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                   0.00C


ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

← Վերադառնալ ցուցակին