Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

14:15 / 19.05.2023

Հանրապետության տարածքում`

Մայիսի 19-ի ցերեկը, 22-24-ն առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 20-21-ն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Մայիսի 20-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 20-24-ը՝ նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ի ցերեկային ժամերին կնվազի 6-8 աստիճանով, 22-24-ը նույնքանով կբարձրանա։

Երևան քաղաքում՝

Մայիսի 19-ի ցերեկը, 22-24-ը հնարավոր է, 20-21-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի մայիսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                   29.50C (2015 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                       4.70C (1999 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                   16.90C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել,
առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ նվազում:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

← Վերադառնալ ցուցակին